Այսօր` հոկտեմբերի 4-ին, Հայաստանի փաստաբանների պալատի նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանը ստանձնեց իր լիազորությունները:
Լիազորությունների ստանձնումից անմիջապես հետո` նա հրապարակեց Փաստաբանների պալատի նախագահի իր առաջին որոշումը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հիմնադրման, իր գործունեության ընթացքում փաստաբանության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև 28 տարվա անձնվեր փաստաբանական գործունեության համար Հայաստանի փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանին պարգևատրեց «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով:
Իրավաբան.net