Բայդենը կշարունակի իր գործունեությունը որպես ԱՄՆ նախագահ նույնիսկ «շաթդաուն»-ի դեպքում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կշարունակի կատարել իր աշխատանքը՝ որպես պետության ղեկավար, նույնիսկ եթե հոկտեմբերի 1-ին «շաթդաուն» լինի։ Այս մասին  ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, փոխանցում է РИА Новости։

«Նախագահը չի պատրաստվում դադարեցնել աշխատանքը, նա մտադիր է շարունակել: Նա չի դադարի աշխատել ամերիկացիների համար, եթե անգամ «շաթդաուն» լինի»,- ասել է Պիերը։

Ժան-Պիերը հավելել է, որ Բայդենը կդիմի ամերիկացիներին այդ դեպքում։

ԱՄՆ Կոնգրեսին և ԱՄՆ վարչակազմին մնացել է մեկ վերջին աշխատանքային օր՝ համաձայնեցնելու նոր ֆինանսական տարվա դաշնային կառավարության առնվազն կարճաժամկետ բյուջեն՝ կանխելու առաջիկա «շաթդաուն»-ը, որը, ըստ Բայդենի, աղետալի հետևանքներ կունենա։

Նշենք, որ «շաթդաուն»-ը  կառավարության և պետական գերատեսչությունների աշխատակիցների աշխատանքի կասեցումն է, քանի որ ԱՄՆ-ում չի գործի բյուջետային օրենք, որի հիման վրա կկատարվեն համապատասխան վճարումները։

Նախորդ տարիներին բոլոր օրինագծերն ընդունվել են մեկ փաթեթով։ Այս տարի հանրապետականների նախաձեռնությամբ յուրաքանչյուր օրինագիծ կքննարկվի առանձին։ Առայժմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բյուջեի 12 օրինագծերից հաստատել է միայն 1-ը։ Եթե Կոնգրեսը չհաստատի բյուջեն մինչև սեպտեմբերի 30-ը, կառավարության աշխատանքը կկասեցվի: Կոնսենսուսի նշաններ դեռևս չկան Կապիտոլիումի հանրապետականների և Սպիտակ տան դեմոկրատների միջև։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել