ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը հիշել ԱՄՆ-ին ապավինած երկրների աննախանձելի ճակատագրի մասին։ Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Գիտեք, այնտեղ շատ մարդիկ կան, որ ցանկանում են կորցնել Ռուսաստանին և նոր ընկերներ ձեռք բերել», – պատասխանել է նախարարն այն հարցին, թե հնարավոր է արդյոք այնպես ստացվի, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանի։
Լավրովը նշել է, որ Երևանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ նման սցենար են ուզում և նայում են Արեւմուտքի կողմը:
«Եթե նրանք հույսը դնում են Միացյալ Նահանգների վրա, ինչպես ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության բազմաթիվ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա գուցե լավ կլինի, որ նրանք նայեն նորագույն պատմությանը, թե ինչպես է Միացյալ Նահանգները վերաբերվում նրանց, ում ձգտում էր իր տակ թևի տակ առնել՝ ամերիկյան սահմաններից հեռու գտնվող աշխարհի տարածքներում իր աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելու համար: Այս բոլոր մարդկանց ճակատագիրը աննախանձելի է»,- ընդգծել է Լավրովը:
Նա նշել է, որ ամեն դեպքում ՌԴ-ի շահերն Անդրկովկասում աշխարհաքաղաքականորեն անտեսել անհնար է։
«Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանին՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ Երևանում որոշ առաջնորդներ նման հույսեր են կապումև այդ մասին ուղղակիորեն խոսում են։
Մասնավորապես, Լավրովն ուշադրություն է հրավիրել, որ նման միտք է առաջացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում, որը հայտարարել է «չկայացած միությունները փոխհատուցելու անհրաժեշտության մասին, որոնց վրա Հայաստանն ակնկալում էր իր անվտանգության ապահովման առումով, եւ ընդլայնելու գործընկերների շրջանակը, որոնք կապահովեն այդ անվտանգությունը»: