Սարսափելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մարգարիտա Սիմոնյան

Россия сегодня մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։

«Սարսափելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում։ Եվ նա՝ համաշխարհային մակարդակի միլիարդատերը, Ջորջ Քլունիի և բոլորի գործատուն, դա արել է կամավոր։ Նախ որդուն ուղարկեց Ղարաբաղ՝ թեժ պատերազմի մեջ։ Որդին մեծացել է Լոնդոնում:

Հետո նա ինքնուրույն գնաց։ Նա հրաժարվեց ամեն ինչից, այդ թվում՝ քաղաքացիությունից ու հեռացավ։

Ակնհայտ է, որ տասնամյակներ աներևակայելի կապիտալ վաստակելուց, օտարերկրյա ազդեցիկ ընկերներից, փառատոներում հոտնկայս ծափահարություններից հետո նրա կյանքում ոչ մի շահ չմնաց, բացի իր ժողովրդի ազգային շահերից։

Բոլորն այս օրերին, երբ արդեն ամեն ինչ պարզ էր, զանգահարում էին Ռուբենին, աղաչում էին, որ վերադառնա, օգնություն առաջարկելով։ Նա ասաց. «Ես կլինեմ այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է»։ Եվ նա մնաց։

Այս ընտրությունը զգացմունքների լայն շրջանակ է առաջացնում: Անձամբ ինձ ամենաշատը շփոթեցնում է քաղաքացիությունից հրաժարվելը։ Բայց դեռևս այս զգացմունքների մեջ առաջին տեղում է հարգանքը անձնական ուշագրավ քաջության նկատմամբ»,-նշել է նա տելեգրամյան իր ալիքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել