Պեսկովը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հեռանկարի մասին

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հեռանկարի մասին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ առայժմ եռակողմ հանդիպման վերաբերյալ հստակ ակնարկներ չկան։ Գրում է РИА Новости-ն։

Պեսկով ընդգծել է, որ իրավիճակի կարգավորմանն ուղղված այլ խաղաղապահ ջանքերը ողջունելի են։

Նա նշել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, իսկ հայերը ռուսներին մոտ ժողովուրդ են։

«Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեզ մոտ պետությունը, հայերը մեզ հարազատ ժողովուրդ են, գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան ամբողջ Հայաստանում։ Մենք շարունակելու ենք կատարել մեր գործառույթները, շարունակելու ենք երկխոսությունը հայկական կողմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մենք նաև կշարունակենք աշխատել, որպեսզի հարգվեն Ղարաբաղի բնակիչների բոլոր իրավունքները»,- ասել է Պեսկովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել