ՌԴ ՊՆ փոխանցմամբ՝ Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

«Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումները շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը։ Սեպտեմբերի 24-ի դրությամբ առաքվել է վեց միավոր զրահատեխնիկա, ավելի քան 1200 միավոր հրետանային զենք, հակատանկային զենք և  մոտ 130 հազար զինամթերք։

Ռուս խաղաղապահներն ապահովել են հումանիտար պաշարների մատակարարումը Ղարաբաղի խաղաղ բնակչությանը։ Ընդհանուր առմամբ առաքվել է 125 տոննա սննդամթերք և 65 տոննա վառելիք ու մթերք։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է հոգ տանել 715 խաղաղ բնակչի, այդ թվում 402 երեխայի մասին։ Կազմակերպված է նրանց բնակեցումը, սնունդը և բուժօգնությունը»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել