Ադրբեջանը «ստիպված է եղել հակաահաբեկչական գործողություն իրականացնել» (չակերտները՝ Iravaban.net-ի) Արցախում՝ չունենալով խնդրի լուծման այլ տարբերակներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությունը» (չակերտները՝ Iravaban.net-ի) վկայում է այն մասին, որ Բաքուն խնդրի լուծման այլ տարբերակ չուներ, զինադադարից հետո (2020թ.-խմբ.) Հայաստանի մի շարք պարտավորություններ չկատարվեցին, Ադրբեջանը երկար ժամանակ համբերատար սպասում էր, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Iravaban.net-ի) բացման համար։ Նրանք զգացին, որ իրենք ստիպված են դա անել՝ չկատարված խոստումների պայմաններում»,-Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային իր մասնակցությունից հետո ասել է Ֆիդանը լրագրողներին։
Ըստ Հաքան Ֆիդանի՝ Ադրբեջանը Արցախում սկսեց ռազմական գործողություն ՝ «պաշտպանելու իր ինքնիշխանությունը» (չակերտները՝ Iravaban.net-ի) ։