Ո՞ր հանցագործությունների վրա համաներում չի կիրառվի. Հրայր Թովմասյանը հրապարակեց ցանկը

Սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների վրա համաներում չի կիրառվի: Այս մասին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությունը ներկայացնելիս ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Քրեական օրենսգրքի համաձայն՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններից են բռնաբարությունը, սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ, անառակաբարո գործողությունները:

Համաներման առաջարկում համաներում չկիրառելու բոլոր հոդվածներն այստեղ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել