Լարվածությունը Լեռնային Ղարաբաղում աճում է, Մոսկվան զսպվածության կոչ է անում. Պեսկով

Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում, և նույնիսկ աճի միտում ունեն։ Չնայած ամեն ինչին` Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր։ Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և, իհարկե, երկու կողմերին զսպվածության կոչ ենք անում», – լրագրողներին ասել է Պեսկովը։

Նրա խոսքով` Մոսկվան կողմերին կոչ է անում գործել նախկինում ստորագրված եռակողմ փաստաթղթի ոգով` որպես իրավիճակի կարգավորման մաս` «իհարկե, հաշվի առնելով այն նոր իրողությունները, որոնք ի հայտ են եկել դրանից հետո»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել