ԵԽ. «Եթե Թուրքիան չփոխի իր կառավարման ձևը, ԵՄ անդամ չի դառնա»

Սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) գլխավոր ասամբլեայում անցկացված քվեարկության արդյունքում հաստատվել է ԵԽ-ի արտաքին հարաբերությունների հանձանաժողովում ընդունված Թուրքիայի մասին 2022-ի զեկույցը, Ermenihaber-ը։

ԵԽ-ում Թուրքիայի մասին զեկուցող Նաչո Սանչեզ Ամորի կողմից պատրաստված զեկույցն ընդունվել է 434 կողմ, 18 դեմ, 152 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Զեկույցում, որում կոչ է արվել Թուրքիային լուծելու Եվրամիության (ԵՄ) հետ ունեցած խնդրահարույց կետերը, նշվել է, որ եթե թուրքական իշխանությունները չփոխեն իրենց կառավարման ձևը, ապա ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գոծընթացը չի կարող սկսվել:

«Թուրքիայի կառավարությունը հետաքրքրված է մոտ ժամանակներս կյանքի կոչել ԵՄ-ի անդամակցության գործընթացը: Սա աշխարհաքաղաքական գործարքների պատճառով չէ, որ իրականացվելու է: Այն իրականացվելու է միայն այն պարագայում, երբ թուրքական իշխանությունները անկեղծ հետարքրություն ցուցաբերեն երկրում հիմնարար ազատությունների և իրավունքի գերակայության հարցում: Եթե թուրքական կառավարությունն իրապես ցանկանում է ԵՄ-ի ճանապարհը կրկին կյանքի կոչել, ապա ոչ թե հայտարարություններով, այլ հստակ բարեփոխումներով և գործողություններով պետք է ցույց տա դա»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԵԽ-ի Թուրքիայի մասին վերոհիշյալ զեկույցին:

Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ այդ զեկույցը հիմնված է Թուրքիայի դեմ գործող շրջանակների կողմից օգտագործվող ոչ ճշմարիտ տեղեկատվության հիման վրա:

«Զեկույցը լի է մեղադրանքներով և նախապաշարմունքներով: Այն ԵԽ-ի կողմից սովորաբար ցուցաբերվող մակերեսային և անհեռատես վերաբերմունքի ցուցիչն է, թե՛ Թուրքիայի նկատմամբ, թե՛ ԵՄ-ի ապագայի նկատմամբ»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Արձագանքի մեջ տեղ են գտել նաև խիստ վիրավորական խոսքեր՝ ուղղված ԵԽ անդամներին.

«Այս զեկույցը ցույց է տալիս, որ ԵԽ անդամներն ամենօրյա պոպուլիստական քաղաքականության ստրուկներն են»:

Իսկ վերջում նշվել է, որ 2024-ի ԵԽ ընտրություններից հետո ձևավորվելիք խորհրդարանը կլինի անկողմնակալ, ռացիոնալ և կառուցողական՝ փաստորեն ներկայիս խորհրդարանին մեղադրելով այդպիսին չլինելու մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել