Պուտինը՝ հայ-ռուսական հարաբերությունների և Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուս-հայկական հարաբերություններում շրջադարձ չկա, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Չեմ կարծում, թե ինչ-որ շրջադարձ կա, մենք տեսնում ենք, մենք հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում՝ մեկնաբանելով Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին, Պուտինը նշել է, որ իրավիճակը կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը պաշտոնապես ճանաչեց Բաքվի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ․ «Եթե Հայաստանն ինքն է ճանաչել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, մենք ի՞նչ պետք է անենք»։

Միաժամանակ նա խոստովանեց, որ չլուծված են մնում այլ հարցեր, այդ թվում՝ հումանիտար բնույթի, ղարաբաղցի հայերի անվտանգության, ինչպես նաև ռուս խաղաղապահների մանդատը։

«Այստեղ, իհարկե, առաջանում են այլ հարցեր՝ կապված հումանիտար բաղադրիչի և մեր խաղաղապահների մանդատի հետ, մանդատը դեռ ուժի մեջ է, բայց մարդասիրական բնույթի հարցեր, այնտեղ ցանկացած տեսակի էթնիկ զտումներ կանխելու հարցեր, իհարկե, չեն վերացել, և ես լիովին համաձայն եմ սրա հետ»,- նշել է Պուտինը։

Նա ընդգծել է. «Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել են և ասում են, շահագրգռված չէ որևէ տեսակի էթնիկ զտումով, ավելին, ընդհակառակը, շահագրգռված է այս գործընթացով (հակամարտությունների լուծման-խմբ․)»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել