Փարիզի իշխանությունները վճռական քայլ են կատարել՝ որոշելով հանրաքվե անցկացնել՝ քաղաքում էլեկտրական ինքնագլորների (սկուտերներ) ապագան որոշելու համար: Հանրային քվեարկությունից հետո բնակիչները ճնշող մեծամասնությամբ աջակցել են արգելքի ներդրմանը:
Որոշումն ընդունվել է ի պատասխան էլեկտրական ինքնագլորների վթարների աճի: 2022 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 330 պատահար, ինչը 37 տոկոսով ավելի է 2021 թվականի համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Հանրաքվեն տեղի է ունեցել ապրիլի 2-ին։ Դրան մասնակցել է 103 հազար մարդ։ Դեմ է քվեարկել 89%-ը։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է, որ նոր օրենքը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։
Փարիզի իշխանությունները որոշել են ամբողջությամբ արգելել էլեկտրական ինքնագլորները՝ դառնալով առաջին եվրոպական մայրաքաղաքը, որն արել է դա։