Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Ռուսաստան կատարած այցի ընթացքում իր ռուս գործընկեր Միխայիլ Գալուզինի հետ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Գրում է РИА Новости-ն։

«Ռուսաստան կատարած այցի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Մամեդովը Գալուզինին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, գործընթացի մասին։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Անցյալ տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը։ Այս տարվա մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երեւանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղի հետ միասին։ Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը, Ադրբեջանն ու Հայաստանը կարող են խաղաղ պայմանագիր կնքել մինչև տարեվերջ, եթե Երևանը չփոխի իր դիրքորոշումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել