Տվերի մարզում վթարի ենթարկված ինքնաթիռի տարածքում հայտնաբերվել է ութ մարդու դի

ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը РИА Новости-ին հայտնել է, որ Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի վթարման վայրում հայտնաբերվել է ութ մարդու դի։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Նշենք, որ Տվերի մարզում վթարի է ենթարկվել մասնավոր ինքնաթիռ։ Ըստ ուղևորների ցուցակի՝ նրանց թվում է Եվգենի Պրիգոժինի անունն ու ազգանունը։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վագներականներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Դոնի Ռոստովի և Վորոնեժի ռազմական օբյեկտները։ Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն նախապատրաստվում էին պաշտպանությանը։

Այնուհետև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո կողմերը որոշել են, որ վարձկանները կվերադառնան դաշտային ճամբարներ, իսկ Պրիգոժինը կհեռանա Բելառուս։ Բացի այդ, ռուսական իշխանությունները խոստանում էին նաև Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը։ Վերջինս կարճվեց միայն հունիսի 27-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել