Embraer ինքնաթիռի կործանման պահից տեսանյութ է հրապարակվել

Embraer ինքնաթիռի կործանման պահից տեսանյութ է հրապարակվել РИА Новости-ի տելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ Տվերի մարզում վթարի է ենթարկվել մասնավոր ինքնաթիռ։

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունից հայտնել են, որ ուղևորների թվում հաշվառված է եղել Եվգենի Պրիգոժինը։

Տեսանյութը՝ այստեղ։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վագներականներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Դոնի Ռոստովի և Վորոնեժի ռազմական օբյեկտները։ Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն նախապատրաստվում էին պաշտպանությանը։

Այնուհետև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո կողմերը որոշել են, որ վարձկանները կվերադառնան դաշտային ճամբարներ, իսկ Պրիգոժինը կհեռանա Բելառուս։ Բացի այդ, ռուսական իշխանությունները խոստանում էին նաև Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը։ Վերջինս կարճվեց միայն հունիսի 27-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել