«Վագներ»-ին մոտ աղբյուրը հայտնում է՝ ինքնաթիռը խոցվել է հակաօդային պաշտպանության կողմից

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հաստատել է, որ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունն-ազգանունը եղել է ուղևարների ցուցակում, գրում է Meduza-ն:

Embraer ինքնաթիռը, ըստ լրատվամիջոցների, պատկանում էր Պրիգոժինին։

Gray Zone տելեգրամյան ալիքը, որը համարվում է «Վագներ»-ին մոտ աղբյուր, հայտնել է, որ Պրիգոժինի ինքնաթիռը խոցվել է հակաօդային պաշտպանության կողմից։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին վագներականներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Դոնի Ռոստովի և Վորոնեժի ռազմական օբյեկտները։ Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն նախապատրաստվում էին պաշտպանությանը։

Այնուհետև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո կողմերը որոշել են, որ վարձկանները կվերադառնան դաշտային ճամբարներ, իսկ Պրիգոժինը կհեռանա Բելառուս։ Բացի այդ, ռուսական իշխանությունները խոստանում էին նաև Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը։ Վերջինս կարճվեց միայն հունիսի 27-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել