Մասնավոր ինքնաթիռ է կործանվել, ուղևորների թվում եղել է Պրիգոժինը․ РИА Новости

Տվերի մարզում վթարի է ենթարկվել մասնավոր ինքնաթիռ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

«Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ Տվերի մարզում՝ Կուժենկինո գյուղի մոտ, Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը վթարի է ենթարկվել։ Ինքնաթիռում եղել է տասը մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ։ Նախնական տեղեկություններով՝ բոլորը մահացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում։

Ըստ ուղևորների ցուցակի՝ զոհերի թվում է Եվգենի Պրիգոժինը։

Հունիսի 24-ին վագներականներն իրենց վերահսկողության տակ էին վերցրել Դոնի Ռոստովի և Վորոնեժի ռազմական օբյեկտները։ Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն նախապատրաստվում էին պաշտպանությանը։

Այնուհետև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանակցություններ է վարել Պրիգոժինի հետ, որից հետո կողմերը որոշել են, որ վարձկանները կվերադառնան դաշտային ճամբարներ, իսկ Պրիգոժինը կհեռանա Բելառուս։ Բացի այդ, ռուսական իշխանությունները խոստանում էին նաև Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը։ Վերջինս կարճվեց միայն հունիսի 27-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել