Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 135․2-րդ հոդվածը պատիժ է սահմանում տրանսպորտային միջոցներում ծխախոտային արտադրատեսակներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելու համար։
Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 7000 դրամի չափով, և տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ օգտագործելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 20 հազար դրամի չափով, իսկ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ՝ նաև տուգանային միավորի կիրառում` 1 միավոր:
136-րդ հոդվածի համաձայն՝ երկաթուղային տրանսպորտով սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոց փոխադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում 5000 դրամի չափով:
Տուգանքի վճարումը ուղևորին չի ազատում սահմանված նորմաներից ավելի ձեռնածանրոցի փոխադրման և անվճար փոխադրված ուղեբեռի արժեքի վճարումից: