Թուրքիայի Հաքարի նահանգում բռնկված հրդեհը հասել է բնակավայրեր

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Հաքարի նահանգի Քավաքլը գյուղի Քավալ ջրվեժի շրջակայքում բռնկված հրդեհը մի քանի օր է մարել չի հաջողվում:

Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Հրդեհը, որը հասել էր Քեհա և այլ գյուղերի բնակելի տարածքներ  մեկուսացվել է միայն մասամբ, իսկ լեռնային հատվածներում այն շարունակում է տարածվել:

Տեղեկությունների համաձայն՝ ինտենսիվ հրդեհաշիջման աշխատանքները այս պահին ևս շարունակվում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել