Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված հողերի պահպանման կանոնները խախտելու համար

Հողերը ջրային և հողմային հողատարումից, ողողումներից, ճահճացումից, կրկնակի աղակալումից, կարծրացումից, արտադրական և կենցաղային թափոններով, քիմիական և ռադիոակտիվ նյութերով աղտոտումից, սողանքներից, անապատացումից, հողերի վիճակը վատթարացնող այլ բացասական ազդեցություններից սահմանված կանոններով չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 80 000 ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 150 000 ՀՀ դրամի չափով:

Հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտը չկուտակելը, չպահպանելը, ոչ արդյունավետ և ոչ նպատակային օգտագործելը, ապօրինի տեղափոխելը`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 50 000ՀՀ դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` 100 000 ՀՀ դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել