Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ քննարկել է հունիսի 24-ին Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ քննարկվել է նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հնարավորությունը։

«Կողմերն ընդգծել են, որ Ռուսաստանում լարվածության ավարտը կանխել է անդառնալի հումանիտար աղետ Ուկրաինայում», – ասվում է Էրդողանի գրասենյակի մամլո հաղորդագրության մեջ։

Զրուցակիցներն իրենց ցանկությունն են հայտնել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցող իրադարձությունները դառնան «քայլ դեպի Ուկրաինայում արդար խաղաղության»։

Էրդողանը հունիսի 24-ին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ ոչ ոք չպետք է շահի Ռուսաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններից, Անկարան պատրաստ է նպաստել իրավիճակի կարգավորմանը։

———

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եվգենի Պրիգոժինը բանակցությունների արդյունքում համաձայնության եկավ Ռուսաստանի տարածքում արյունալի ջարդ սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ։ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել  «Վագներ» ռազմական խմբավորման զինված անձանց տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։

Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել