Օտարերկրյա մեսենջերներից օգտվելու համար ՌԴ քաղաքացիները վարչական պատասխանատվության կենթարկվեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով վարչական պատասխանատվության կենթարկվեն քաղաքացիական ծառայողները և ֆինանսական կազմակերպությունները, որոնք օգտագործում են օտարերկրյա մեսենջերներ՝ Ռուսաստանի քաղաքացիների տվյալները ուղարկելու համար:

«Օտարերկրյա ծրագրերի անօրինական օգտագործումը ենթադրում է վարչական տուգանքի նշանակում պաշտոնյաների նկատմամբ 30-ից 50 հազար ռուբլու չափով, իրավաբանական անձանց համար՝ 100-ից մինչև 700 հազար ռուբլի»։

Ավելի վաղ գրել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս ռազմական դրության ժամանակ ռեժիմը խախտելու համար քաղաքացիներին 30 օրով վարչական կալանքի տակ պահել։

Օրենքի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 3.9-րդ հոդվածի 1-ին մասը («Վարչական կալանք») ենթակա է փոփոխման, որը «արտակարգ դրություն» բառերից հետո լրացվում է «ռազմական դրություն» բառերով։ Բացի այդ, ավելացվել է 20.51 հոդվածը («Ռազմական դրության խախտում»):


Ինչպես արդեն հայտնել ենք,  այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան, Դոնի Ռոստովի կենտրոնում տանկեր են հայտնվել․ դրանք «Վագներ» ռազմական խմբավորման անդամներ են։ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ-ն ավիահարվածներ է հասցրել իրենց, քանի որ Շոյգուն ու ռազմական ղեկավարությունը ուզում էին իրեն ոչնչացնել` բանակում ու ռազմագոտում առկա խնդիրները բարձրաձայնելու համար։

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունից հայտնել են, որ Պրիգոժինի հայտարարություններն ու գործողությունները, ըստ էության, կոչեր են՝ սկսելու զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի Դաշնության տարածքում և կոչ արել հրաժարվել Պրիգոժինի հրամանները կատարելուց, ինչպես նաև նպաստել նրա կալանավորմանը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կատարվածը որակելով դավաճանություն և հարված թիկունքից․ «Յուրաքանչյուր ոք, ով միտումնավոր բռնել է դավաճանության ճանապարհը, ով պատրաստել է ռազմական խռովության, բռնել է խռովության և ահաբեկչական մեթոդների ուղին, անխուսափելի պատիժ է կրելու, պատասխան է տալու օրենքի և մեր ժողովրդի առաջ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել