Ատոմ Ջանջուղազյանը բանկերում 10 ավանդ ունի․ նա «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ի բաժնետեր է, իսկ կինը՝ Հայէկոնոմբանկի

Ատոմ Ջանջուղազյանը պետական համակարգում աշխատում է 1991 թվականից՝ շուրջ 32 տարի։ 1999-2016թթ նա զբաղեցրել է Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնը, 2016-2018թթ․՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2018-2021 թթ Ատոմ Ջանջուղազյանը պաշտոնավարել է որպես Ֆինանսների նախարար, իսկ 2022 թվականի մարտի 2-ին ընտրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում Ատոմ Ջանջուղազյանի և նրա ընտանիքի գույքն ու եկամուտները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերի համաձայն։

2011 թվականին Ատոմ Ջանջուղազյանը հայտարարագրել է 5,700,000 դրամ, 12,000 դոլար, 11,000 եվրո։ Նրա եկամուտները կազմել են 18,601,250 դրամ, որից 10 մլն դրամը ստացվել է գույքի օտարումից։ Նա նաև նշել է առկա արժեթղթերի/բաժնետոմսերի մասին։

2012 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 13,600,000 դրամ, 11,000 դոլար։ Եկամուտները կազմել են 8,664,560 դրամ՝ ստացված աշխատավարձից։

2013 թվականին դրամական միջոցները ավելացել են՝ կազմելով 14,500,000 դրամ, 15,000 դոլար, իսկ եկամուտները՝ 9,289,128 դրամ։

2014 թվականին Ատոմ Ջանջուղազյանը 6 մլն դրամով վաճառել է Mitsubishi Pajero 3.0L մակնիշի ավտոմեքենան և 8,715,000 դրամով գնել Mitsubishi Outlander 2.9L մակնիշի ավտոմեքենա։ Նրա դրամական միջոցները կազմել են 1,500,000 դրամ և 40,000 դոլար։ Եկամուտը կազմել է 8,031,979 դրամ՝ ստացված աշխատավարձից։

2015 թվականին նա 12,744,810 դրամ արժողությամբ բնակարան է նվիրատվություն ստացել։ Ջանջուղազյանի դրամական միջոցները կազմել են 38,000 դոլար և 800,000 դրամ։ Եկամուտները կազմել են 8,379,217 դրամ, որը ստացվել է աշխատավարձից։

2016 թվականին, երբ ստանձնել է Ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ պաշտոնը ստանձնելու դրությամբ հայտարարագրել է՝ բնակարան, շինություն, Mitsubishi Outlander 2.9L մակնիշի ավտոմեքենա, 3,500,000 դրամ, 33,000 դոլար, բաժնետոմս՝ 10,000 դրամ արժողությամբ և աշխատավարձից ստացված եկամուտը՝ 8,208,492 դրամ։

2016 թվականի արդեն տարեկան հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները կազմել են 5,000,000 դրամ, 33,000 դոլար, իսկ եկամուտը՝ 12,286,736 դրամ։

2017 թվականին Ատոմ Ջանջուղազյանի խնայողությունները կազմել են 7,400,000 դրամ և 37,000 դոլար։ Նրա եկամուտները կազմել են 15,211,867 դրամ՝ ստացված աշխատավարձից։

2018 թվականին, երբ արդեն զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը՝ հայտարարագրել է 8,400,000 դրամ, 24,500 դոլար, 12,800 եվրո։ Նրա եկամուտները կազմել են 19,002,159 դրամ՝ ստացված աշխատավարձից ու շահաբաժնից։

2019 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ համատեղ սեփականությամբ նրանց պատկանող շինությունը գտվում է Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում, որը գնվել է 2008 թվականին, իսկ բնակարանը, որը նվիրատվություն էր ստացել 2015 թվականին՝ Կոտայքի մարզում է՝ Ծաղկաձորում։

Նրա դրամական միջոցները կազմել են 10,350,000 դրամ, 25,000 դոլար, 10,000 եվրո։ Նրա եկամուտները կազմել են 15,196,350 դրամ՝ ստացված աշխատավարձից և 2,260,000 դրամ՝ ստացված «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ում ունեցած շահաբաժնից։

2020 թվականի հայտարարագրում նշվել է, որ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող տունը, որ համատեղ սեփականություն էր՝ միանձնյա սեփականություն է։

Ատոմ Ջանջուղազյանը ավանդ է դրել բանկում՝ 5,000,000 դրամ։ Բանկային հաշվում նրա դրամական միջոցները կազմել են 2,265,842 դրամ, իսկ կանխիկ՝ 5,200,000 դրամ, 25,000 դոլար, 10,000 եվրո։ Եկամուտը կազմել է 17,201,935 դրամ՝ ստացված աշխատավարձից և 2,900,000 դրամ՝ ստացված «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ում ունեցած շահաբաժնից։

2021 թվականին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը դադարեցնելիս Ատոմ Ջանջուղազյանը հայտարարագրել է․

  • անհատական բնակելի տուն – Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում, միանձնյա սեփականություն, գնված 2008 թ․,
  • բնակարան – Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում, միանձնյա սեփականություն, նվիրատվություն՝ ստացված 2015 թ․,
  • Mitsubishi Outlander 2.9L մակնիշի ավտոմեքենա – 2011 թ թողարկման, գնված 2014 թ․,
  • 5,500,000 դրամ՝ բանկային ավանդ,
  • 4,725,023 դրամ՝ բանկային հաշիվներում,
  • 5,500,000 դրամ՝ կանխիկ,
  • 25,000 դոլար՝ կանխիկ,
  • 15,000 եվրո՝ կանխիկ,
  • 12,719,529 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
  • 2,000,000 դրամ եկամուտ՝ ստացված «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ում ունեցած շահաբաժնից,
  • 438,944 դրամ եկամուտ՝ ստացված տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարից։

Նշված է նաև, որ «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ում ունեցած շահաբաժինը հավատարմագրային կառավարման է հանձվել 2018 թ․ հունվարի 18-ից։

2022 թվականին՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը ստանձնելիս Ատոմ Ջանջուղազյանը հայտարարագրել է․

  • անհատական բնակելի տուն – Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում, միանձնյա սեփականություն, գնված 2008 թ․,
  • բնակարան – Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում, միանձնյա սեփականություն, նվիրատվություն՝ ստացված 2015 թ․,
  • Mitsubishi Outlander 2.9L մակնիշի ավտոմեքենա – 2011 թ. թողարկման, գնված 2014 թ․,
  • 2,240,523 դրամ՝ բանկային հաշվին,
  • 5,000,000 դրամ՝ կանխիկ,
  • 20,000 դոլար՝ կանխիկ,
  • 15,000 եվրո՝ կանխիկ,
  • 245,143 դրամ եկամուտ՝ պաշտոնը ստաձնելու օրվա դրությամբ, որը ստացվել է 3 տարբեր բանկերում ունեցած ավանդների դիմաց ստացված տոկոսագումարից,
  • «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ում ունեցած շահաբաժինը (10%), որը հավատարմագրային կառավարման է հանձվել։

Ատոմ Ջանջուղազյանը 2022 թ․-ին 10 ավանդ է դրել բանկերում՝ նշված չափերով․


Iravaban.net-ն ուսումնասիրել է նաև «Կարբի ջրհոս» ՀԷԿ ՍՊԸ-ի բաժնետերերին, որոնց շարքում է նաև Ատոմ Ջանջուղազյանի բարեկամը՝ Աշոտ Ջանջուղազյանը։ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից ստացված տեղեկությունների համաձայն՝ ընկերությունը գրանցվել է 2009 թվականի հունիսի 6-ին։ Առաջին բաժնետերերն են եղել Աշոտ, Քրիստինա, Մանուելա Ջանջուղազյանները և Ամալյա Հովհաննիսյանը։ Այժմ ՀԷԿ-ը 3 բաժնետեր ունի՝ Աշոտ Ջանջուղազյանը, Արտեոմ Ռոստոմյանը, Ատոմ Ջանջուղազյանը։


Ատոմ Ջանջուղազյանի կինը՝ Հասմիկ Մարտիրոսյանը, հայտարարագրել է․

2011 թ․ – 300,000 դրամ և նվիրատվություն՝ 216,000 դրամ,

2012 թ․ – 300,000 դրամ և 228,857 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,

2013 թ․ – 1,000,000 դրամ, 1,000 դոլար և 2,342,861 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,

2014 թ․ – 1,500,000 դրամ և 3,020,621 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,

2015 թ․ – 700,000 դրամ և 3,181,451 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,

2016 թ․ – բաժնեմաս՝ 995,600 դրամ արժողությամբ, 1,400,000 դրամ և 3,302,297 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,

2017 թ․ – բաժնեմաս՝ 900,000 դրամ արժողությամբ, 1,700,000 դրամ և 4,355,748 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից և վարկից,

2018 թ․ – վերցրած վարկի գումարը՝ հարկային տարվա վերջում՝  280,000 դրամ, 2,700,000 դրամ, 3,776,409 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից և 15,500 դրամ՝ ստացված շահաբաժնից,

2019 թ․ – բաժնեմաս՝ 925,000 դրամ արժողությամբ, բաժնեմասնակցությունը՝ 0.003995 տոկոսի չափով (գործարքի մյուս կողմը եղել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ն),  3,150,000 դրամ՝ կանխիկ, 3,953,122 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից և 10,402 դրամ՝ ստացված շահաբաժնից,

2020 թ․ – բաժնեմաս՝ 925,000 դրամ արժողությամբ, 3 ավանդ՝ 3,000,000 դրամի, 2,000,000 դրամի և 1,000 եվրոյի չափով, 2,000,000 դրամ՝ կանխիկ, 3,953,122 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից և 15,500 դրամ՝ ստացված շահաբաժնից,

2021 թ․(ամուսնու՝ պաշտոնը դադարեցնելիս / 03․08․2021) – բաժնեմաս՝ 900․000 դրամ արժողությամբ, 2,000,000 դրամ՝ ավանդ, 3,300,000 դրամ՝ ավանդ, 1,000 եվրո՝ ավանդ, 590,287 դրամ՝ բանկային հաշվին, 600 դոլար՝ բանկային հաշվին, 2,000,000 դրամ՝ կանխիկ, 2,482,667 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարից,

2022 թ․ – (ամուսնու՝ պաշտոնը ստանձնելիս/ 02․03․2022) – բաժնեմաս՝ 900․000 դրամ արժողությամբ, 4,000,000 դրամ՝ ավանդ, 3,300,000 դրամ՝ ավանդ, 1,000 եվրո՝ ավանդ, 271,244 դրամ՝ բանկային հաշվին, 597 դոլար՝ բանկային հաշվին, 1,000 եվրո և 1,000 դոլար՝ կանխիկ, 695,591 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։


Ատոմ Ջանջուղազյանի դուստրը՝ Լիլիթ Ջանջուղազյանը հայտարարագրել է․

2018 թ․ – 1,315,005 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,

2019 թ․ – Hyundai Sonata 2.4 մակնիշի ավտոմեքենա՝ 2014թ․ թողարկման, որը գնվել է 5,580,000 դրամով, 78,000 դրամ՝ բանկային հաշվին, 3,641,328 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից ու ևս 3,000,000 դրամ, որը նվիրատվություն է ստացել Ատոմ Ջանջուղազյանից,

2020 թ․ – 479,082 դրամ՝ բանկային հաշվին, 4,020,918 դրամ կանխիկ, 4,829,150 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից։


Ատոմ Ջանջուղազյանի որդիները՝ Արմանը և Դավիթը հայտարարագրեր չեն ներկայացրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել