Խերսոնի շրջանի իշխանությունները պատրաստվում են Նովոկախովսկի, Գոլոպրիստանսկի և Ալեշկինսկի շրջանների բնակիչների պլանային տարհանում Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ոչնչացումից հետո, հաղորդում է մարզային վարչակազմը Telegram ալիքում․ գրում է РИА Новости-ն։
«Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի ամբարտակի վնասման պատճառով ջրի մակարդակի հանկարծակի բարձրացման պատճառով պատրաստվում է բնակչության պլանային տարհանում։ Նախքան բնակարանները լքելը պետք է անջատել գազը և ջուրը։
Բոլոր բնակիչները կստանան անհրաժեշտ օգնությունն ամբողջությամբ. Ռուսաստանը չի լքում սեփական ժողովրդին»,– ասվում է հրապարակման մեջ։
Քաղաքացիներին հորդորել են հանգստություն պահպանել։
Հիշեցնենք, որ ՌԴ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանի 28 հենակետերից 11-ը քանդված է, այժմ կայանը կասկադով քանդվում է, իսկ 80 բնակավայր կարող է հայտնվել հեղեղումների գոտում։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ ջուրն այժմ շարժվում է դեպի Կազան և Պերեսլավսկի կղզիներ։ Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում՝ կատարվածի հետ կապված։