Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի մասին։
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
«Մեզ համար 2-րդ փուլն ավելի հեշտ է լինելու, որովհետև ձայների տարբերությունը շատ հստակ է։ Կա մոտ 2.5 միլիոն քվեի տարբերություն»:
Իբրահիմ Քալընի կարծիքով՝ այդ տարբերությանը հնարավոր չէ հակակշռել, քանի որ իրենք պահպանելու են իրենց քվեները և դեռ մի բան էլ հնարավորություն ունեն իրենց ընտրազանգվածին նոր քվեներ ավելացնել և հաղթել:
Հիշեցնելով, որ թուրք ժողովրդի 49.5% քվեարկել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին՝ խոսնակը կարևորել է այդ աջակցությունը «Թուրքիայի 100-ամյակ» կոնցեպտի նկատմամբ վստահությունը պահպանելու և դրա շարունակականությունն ապահովելու տեսանկյունից: