Փոխվարչապետ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ, դոլարային միլիոնատեր․ Մհեր Գրիգորյանի գույքն ու դրամական միջոցները

Մհեր Գրիգորյանը ՀՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018թ․ մայիսի 12-ից։ Մինչ այդ՝ 1996 թվականից, աշխատել է բանկային համակարգում, զբաղեցրել իրավաբանական վարչության ղեկավարի, տնօրենի տեղակալի, տնօրենի, խորհրդի նախագահի և այլ բարձր պաշտոններ։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները։

2018 թվականի մայիսի 12-ի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Մհեր Գրիգորյանը հայտարարագրել է․

  • բնակարան – համատեղ սեփականությամբ, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2011 թ․,
  • 2 ավտոտնակ – համատեղ սեփականությամբ, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2009 և 2011թթ․,
  • անհատական բնակելի տուն  – համատեղ սեփականությամբ, Արագածոտնի մարզում՝ Աշտարակում, 2015թ․
  • հողամաս – համատեղ սեփականությամբ, Արագածոտնի մարզում՝ Աշտարակում, 2007 թ․,
  • հողամաս – միանձնյա սեփականությամբ, Արագածոտնի մարզում՝ Մուղնիում, 2012 թ․,
  • 5023 բաժնետոմս՝ ընկերություններից մեկում
  • 77,016,000 դրամ,
  • 28,023,485 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձերից։

2018 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները կազմել են 82,474,835 դրամ, եկամուտները՝ 96,398,513 դրամ, որը ստացվել է 4 աշխատավարձերից և շահաբաժնից։

2019 թվականին տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ 5023 բաժնետոմս ունի «Ռեգիոն» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ում և «Արինս գրուպ» ՍՊԸ-ում։ Պետական ռեգիստրի տվյալների համաձայն «Ռեգիոն» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ն «Արինս գրուպ» ՍՊԸ-ի իրավանախորդն է։ «Արինս գրուպ» ՍՊԸ-ն «Արդշինբանկի» բաժնետերն է։ 

Մհեր Գրիգորյանին պատկանող բաժնետոմսերի ընդհանուր արժեքը 502,300,000 դրամ է (1.056%), որը ձեռք է բերվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Մհեր Գրիգորյանն այս ընկերությունում տնօրենի պաշտոնն է զբաղեցրել 2017 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2018 թվականի մայիսի 18-ը՝ մինչ ՀՀ փոխվարչապետի պաշտոնին նշանակվելը։

2019 թվականին փոխվարչապետի դրամական միջոցները՝ բանկային հաշվում, կազմել են 3,135,845 դրամ, իսկ կանխիկ՝ 70,000,000 դրամ։ Նրա եկամուտը կազմել է 19,491,545 դրամ՝ ստացված աշխատավարձից։

2020 թվականին Մհեր Գրիգորյանի դրամական միջոցները՝ բանկային հաշվում, կազմել են 4,572,075 դրամ, իսկ կանխիկ՝ 70,000,000 դրամ։ Նրա եկամուտը կազմել է 23,600,909 դրամ՝ ստացված աշխատավարձից։

2021 թվականին փոխվարչապետը 1,200,000 դրամով վաճառել է Մուղնիում գտնվող իր հողամասը։ Նրա դրամական միջոցները՝ բանկային հաշվում, կազմել են 3,319,821 դրամ, իսկ կանխիկ՝ 70,000,000 դրամ։ Նրա եկամուտը կազմել է 20,522,616 դրամ՝ ստացված աշխատավարձից։


Մհեր Գրիգորյանի կինը՝ Աննա Գրիգորյանը հայտարարագրել է․

2018 թվական – 800,907 դրամ, հանձնած փոխառությունը՝ 300,000 դոլար, եկամուտը՝ 7,622 դոլար՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը։

2019 թվական․

  • բնակարան – համատեղ սեփականությամբ, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2011 թ․,
  • բնակարան – միանձնյա սեփականությամբ, Երևանում՝ Կենտրոնում, նվաիրտավություն՝ ստացված 2007 թ․,
  • 2 ավտոտնակ – համատեղ սեփականությամբ, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2009 և 2011թթ․,
  • Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա, 2016 թ թողարկման, գնված 2016 թ․-ին,
  • ավանդ՝ 300,000 դոլար,
  • 247,947 դրամ՝ բանկային հաշվին,
  • 7,643 դոլար եկամուտ՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից։

2020 թվական – ավանդ՝ 300,000 դոլար, 963,843 դրամ՝ բանկային հաշվին, 21,038 դոլար եկամուտ՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից։

2021 թվական – ավանդ՝ 300,000 դոլար, 587,083 դրամ՝ բանկային հաշվին, 10,441 դոլար եկամուտ՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից, միանվագ արված ծախս՝ 9,200 եվրոյի չափով, թե կոնկրետ ինչ ծախսի մասին է խոսքը՝ չի նշվում։


Մհեր Գրիգորյանի դուստրը՝ Եվա Գրիգորյանը, 2018 թվականին ոչինչ չի հայտարարագրել։ 

2019 թվականին նա 11 մլն դրամով գնել է 2019թ․ թողարկման Nissan Kicks 1.6 մակնիշի ավտոմեքենա: Գումարը, որպես նվիրատվություն, տվել է հայրը՝ Մհեր Գրիգորյանը։

2020 թվականին Եվա Գրիգորյանի հայտարարագրում փոփոխություններ չեն եղել։

2021 թվականին նրա դրամական միջոցները կազմել են 13,311 դրամ, եկամուտը կազմել է 1,168,000 դրամ՝ ստացված աշխատավարձից։


Մհեր Գրիգորյանի որդին՝ Դավիթ Գրիգորյանը, 2018 թվականին ոչինչ չի հայտարարագրել։ 2021 թվականին նա հայտարարագրել է դրամական միջոցները՝ 142,291 դրամ՝ բանկային հաշվին։


Հավելենք նաև, որ Մհեր Գրիգորյանը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ է։ Իր իսկ կողմից ներկայացված դրամական միջոցներն ու արժեթղթերը համադրելով ակնհայտ է դառնում, որ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամը, ՀՀ փոխվարչապետը դոլարային միլիոնատեր է:

Հ․Գ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում դեռևս հրապարակված չէ Մհեր Գրիգորյանի 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Հրապարակվելուն պես նյութում թարմացում կարվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել