Չինաստանի Յունան նահանգում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին գրում է РИА Новости-ն։
Երկրաշարժը տեղի է ունեցել շուրջ 935 հազար բնակչություն ունեցող Բաոշան քաղաքից մոտ 34 կիլոմետր հեռավորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։