Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN Turk-ի թղթակցի հարցին ի պատասխան ասել է, որ իր առողջական վիճակը շատ ավելի լավացել է։
Այս մասին գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ Էրդողանն այսօր՝ ապրիլի 29-ին, բեմից ավելի քան կես ժամ ելույթ է ունեցել հանրային միջոցառման ժամանակ։