Թուրքիայի կենտրոնական Սիվաս նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է Anadolu գործակալությունը՝ հղում տալով Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման թուրքական գրասենյակին։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գյուրյունի մարզում, աղբյուրը գտնվել է 7 կմ խորության վրա։ Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։