«Չեմ հավատում, որ այս ամենը տեղի է ունենում Ամերիկայում»․ Թրամփի հայտարարությունը

Ինչպես ավելի վաղ հատնել ենք՝ Նյու-Յորքի դատարանը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ձերբակալելու որոշում է կայացրել։

Թրամփն իր ձերբակալման կապակցությամբ  Truth Social սոցցանցում հրապարակում է կատարել․ «Չեմ հավատում, որ այս ամենը տեղի է ունենում Ամերիկայում»։

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, դատարանի շենքի մոտ են հավաքվել Թրամփի կողմնակիցներն ու հակառակորդները։

Թրամփը, դատարան այցելելուց առաջ, իր հետ տեղի ունեցողը «սյուրռեալիստական իրավիճակ» է որակել։

Թրամփի դեմ գործը ներառում է 2016 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին 130,000 դոլար վճարելը՝ 2006 թվականին ամուսնացած Թրամփի հետ ունեցած սիրավեպի մասին լռելու համար: Այս դեպքը պատմել է նախկին նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը։

Հետաքննության պատճառ է դարձել այն փաստը, որ Թրամփի ընկերությունը փաստաթղթերում այս վճարումը նշել է որպես իրավական վճարների համար միջոցներ։ Ըստ քննիչների՝ սա ֆինանսական փաստաթղթերի դիտավորյալ կեղծիք է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել