ԱՄՆ վարչակազմը չինական TikTok սոցիալական ցանցը դիտարկում է որպես ազգային անվտանգության սպառնալիք, որին պետք է այսպես թե այնպես վերջ տալ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Ես կարծում եմ, որ՝ այո, դա այդպես է: Այս սպառնալիքին պետք է վերջ տալ և կան տարբեր մեթոդներ դա անելու համար», – ասել է Բլինքենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:
Այսպես, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը պատասխանել է կոնգրեսականներից մեկի այն հարցին, թե արդյոք վարչակազմը TikTok-ը համարում է սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար, և եթե այո, ապա Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում վերջ տալ դրան։