Քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածը սահմանում է, թե ինչպիսի պատասխանատվություն է սահմանված ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու համար։
Այսպիսով, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Նշված արարքը, որը կատարվել է`
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ
3) երեխային այլ պետություն տեղափոխելով` պատժվում է ազատազրկմամբ` 3-6 տարի ժամկետով:
Եթե վերոնշյալ արարքը
1) կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից կամ
2) անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ հանգեցրել է երեխայի կամ ծնողի ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի կամ այլ ծանր հետևանքի` պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով: