ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Կրոմվել Գրիգորյանն ընդունում է մյուս թեկնածու Արա Զոհրաբյանի բանավեճ-քննարկման առաջարկը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նախագահի թեկնածուն:
«Իմ կարծիքով պետք է ձևաչափը փոքր- ինչ փոխվի: Պետք է ներկա գտնվեն ոչ միայն թեկնածուներն ու նրանց թիմի անդամները, այլ նաև փաստաբանները բոլոր մազերից: Այս առիթով կոչ եմ անում բոլոր փաստաբաններին ակտիվորեն մասնակցել բանավեճ-քննարկմանը: Իմ կոչն ուղղված է նրան, որ բանավեճին մասնակցեն ՀՀ բոլոր փաստաբանները: Միայն քննարկման արդյունքում կկարողանան կոնկրետ որոշել, թե ում են ցանկանում իրենց ձայնը տալ»:
Կրոմվել Գրիգորյանը հայտարարեց, որ ինքը համամիտ չէ Տիգրան Աթանեսյանի դիտարկմանը, թե բանավեճ քննարկումն ունի հյուրանոցային բնույթ: Նրա կարծիքով, Տիգրան Աթանեսյանը ևս պետք է մասնակցի քննարկմանը:
Իրավաբան.net