Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանցի երկու զինծառայողի մահվան մասին։
Շահրիյար Ալիբեյլին և Աշգին Հուսեյնովը մահացել են այսօր առավոտյան:
Հիշեցնենք, որ ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբն այսօր՝ մարտի 5-ին, ներխուժել է Արցախի տարածք, թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Հայկական կողմն ունի 3 զոհ, 1 վիրավոր: