Financial Times. Պուտինը դիտարկում էր Ուկրաինային միջուկային հարված հասցնելու հնարավորությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն դիտարկել է Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու հնարավորությունը և եզրակացրել, որ նույնիսկ սահմանափակ միջուկային հարվածը Ռուսաստանին օգուտ չի բերի։ Այս մասին հայտնում է Financial Times-ը (FT)՝ վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած երկու աղբյուրների։

«Ոչ մի պատճառ չկա, որ նա սեղմի կոճակը: Ի՞նչ իմաստ ունի ռմբակոծել Ուկրաինան. Ենթադրենք, դուք Զապորոժիեում մարտավարական միջուկային ռումբ եք պայթեցրել։ Ամեն ինչ ճառագայթված է, այնտեղ չես կարող գնալ, և ամեն դեպքում դա իբր Ռուսաստան է։ Այսպիսով, ի՞նչ իմաստ ունի դա»,- FT-ին ասել է ռուս նախկին պաշտոնյան, որի անունը չի նշվում:

Հրատարակությունը միջուկային զենքի կիրառման այլընտրանք է անվանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին (START) մասնակցությունը դադարեցնելու մասին Պուտինի որոշումը։ Պուտինը կասեցման մասին հայտարարեց փետրվարի 21-ին՝ Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ, իսկ փետրվարի 22-ին համապատասխան օրենքն ընդունեցին Պետդուման և Դաշնության խորհուրդը՝ ՌԴ խորհրդարանի ստորին և վերին պալատները։

«Կասեցումը ամենակոնկրետ քայլն էր դեպի էսկալացիա, որ Պուտինը արել է պատերազմի սկզբից ի վեր։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ «սպառազինությունների վերահսկման ամբողջ ճարտարապետությունը ապամոնտաժված է»։ Բայց այս անգամ Պուտինը չի սպառնացել իրականում օգտագործել միջուկային զենք, ինչը վերլուծաբանները մեկնաբանել են որպես նշան, որ նա սկսում է ճանաչել Ռուսաստանի սահմանափակումները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել