Տաջիկստանում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ ТАСС

Տաջիկստանում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Ուզբեկստանի գրեթե բոլոր շրջաններում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Տաջիկստանի ԱԻՆ-ին առընթեր Ուզբեկստանի սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի կենտրոնին։

«Տաշքենդի ժամանակով ժամը 05:37-ին (Մոսկվայի ժամանակով 03:37-ին) երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում: Երկրաշարժի կոորդինատները՝ հյուսիսային լայնության 38,51 աստիճան, արևելյան երկայնության 72,84 աստիճան․ խորությունը՝ 147 կմ։ Էպիկենտրոնի հեռավորությունը Տաշքենդից՝ 435 կմ հարավ-արևելյան ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ավելի ուշ Տաջիկստանում 4,5 և 4,2 մագնիտուդով 4 հետցնցումներ են գրանցվել։

Կենտրոնի տվյալներով՝ Ուզբեկստանում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը Ֆերգանա, Անդիջան և Նամանգան շրջաններում կազմել է 4 բալ, Տաշքենդում, Սիրդարյա և Ջիզախի շրջաններում՝ 3-4 բալ, իսկ մյուս շրջաններում՝ 3 բալ։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Տաջիկստանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8 մագնիտուդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել