Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Վրաստանի Հանրապետության գլխավոր դատախազ պարոն Արչիլ Կբիլաշվիլիի աջակցության նամակն ուղղված իրեն:
«Հարգելի Տիգրան,
Շնորհակալ եմ մեր անցյալ համագործակցության առնչությամբ Ձեր ջերմ խոսքերի և հիշողություների համար: Ինձ համար չափազանց անսպասելի էր երբ ես, դատապաշտպան լինելով հանդերձ, Վրաստանի գլխավոր դատախազ դարձա: Եվ այժմ, ինձ համար, ինչպես աշխարհի բոլոր գլխավոր դատախազների համար հիմնական մարտահրավերը, երկրում օրենքի գերակայության սկզբուների և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումն է:
Ողջունում եմ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ դառնալու Ձեր որոշումը: Դուք օժտված եք պրոֆեսիոնալ իրավաբանին հարիր բոլոր որակներով՝ օրենքի իմացությամբ, վերլուծական հմտություններով և մարդկային ու բարոյական բարձր հատկանիշներով: Հաջողություն եմ մաղթում Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ դառնալու Ձեր նախաձեռնության գործում և հավատացած եմ, որ Ձեր հաջողության դեպքում հայստանյան իրավաբանները` ի դեմ Ձեզ, հարգարժան Նախագահ կունենան:
Հարգանքներով,
Արչիլ Կբիլաշվիլի»
Իրավաբան.net