Զինծառայողը ստացել է հրազենային մահացու վիրավորում․ ՀՀ ՊՆ

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել