Երկրաշարժից 258 ժամ անց Թուրքիայում ողջ մնացած կնոջ են դուրս բերել փլատակներից

Թուրքիայում փրկարարներն ավերիչ երկրաշարժերի 11-րդ օրը  փլատակներից դուրս են բերել Նեսլիհան Քըլըչ անունով մի կնոջ։ Այս մասին գրում է  ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում տալով Anadolu գործակալությունը։

Նշվում է, որ նրան հաջողվել է փրկել որոնողափրկարարական աշխատանքների 258-րդ ժամին։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (պատմ․ Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահանգներում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել