Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը՝ Ֆինլանդիայից, և Բորիանա Օբերգը՝ Շվեդիայից, փետրվարի 17-20-ը փաստահավաք այց կկատարեն Հայաստան:
ԵԽԽՎ կայքը հայտնում է, որ նրանք կհանդիպեն ՀՀ բարձրագույն ղեկավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։