Էրդողան. Թուրքիան չի մոռանա դժվար պահին մեկնված օգնության ձեռքը

Թուրքիան չի մոռանա դժվար պահին մեկնած օգնության ձեռքը, ասել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄԷ-ի նախաձեռնությամբ կազմակերպված Համաշխարհային կառավարության գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, փոխանցում է Anadolu-ն։

Պետության ղեկավարը նշել է, որ նախապես ծրագրել էր անձամբ մասնակցել գագաթնաժողովին, սակայն պլանները վերանայվել են փետրվարի 6-ի 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերի հետ կապված։

«Լայնածավալ աղետների հետևանքները զգացել է 13,5 միլիոն մարդ Թուրքիայի տասը նահանգներում։ Ցնցումները զգացվել են 500 կմ տարածքում։ Ցավոք, տեղի ունեցան զանգվածային ավերածություններ։ Գիտնականներն ասել են, որ այդ ցնցումներից էներգիա է արձակվել, որը հավասար է 500 ատոմային ռումբի պայթյունին»,- ասել է քաղաքական գործիչը։

Նրա խոսքով, Թուրքիան ոչ միայն իր պատմության, այլեւ մարդկության պատմության մեջ բախվել է ամենամեծ բնական աղետներից մեկին։

Նախագահն ասել է, որ որոնողափրկարարական խմբերը, որոնք աշխատում են ավերիչ երկրաշարժերի գոտում, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի Քահրամանմարաշում, վերջին ինը օրվա ընթացքում փլատակների տակից դուրս են բերել ավելի քան ութ հազար մարդու։

«Ավաղ, հազարավոր փլուզված տների փլատակների մաքրման հետ մեկտեղ աճում է նաև զոհերի թիվը։ Երկրաշարժից տուժած Թուրքիայի ավելի քան 81000 քաղաքացիներից մի քանիսը դուրս են գրվել հիվանդանոցներից։ Որոնողափրկարարական խմբերը փլատակների տակից դուրս են բերել ավելի քան 8000 մարդու»,- ասել է Էրդողանը։

Քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ ժողովրդի աջակցության շնորհիվ երկիրը կարճ ժամանակում կկարողանա վերացնել այս աղետի հետեւանքները։

Թուրքիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք շտապել են օգնել Թուրքիային ավերիչ երկրաշարժերի հետեւանքների ֆոնին։

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ աշխարհի հարյուրից ավելի երկրներ, այդ թվում՝ գագաթնաժողովը հյուրընկալող երկիրը՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, հանդես են եկել Թուրքիային սատարող հայտարարություններով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել