ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունները կանցկացվեն Ղրղզստանի տարածքում, հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։ Գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ հունվարի կեսերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ երկրի պաշտպանության նախարարությունը գրավոր տեղեկացրել է ՀԱՊԿ միացյալ շտաբին, որ Երևանն աննպատակահարմար է համարում զորավարժություններ անցկացնել Հայաստանի տարածքում։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս տարի Հայաստանի տարածքում պետք է անցկացվեին ՀԱՊԿ երկրների խաղաղապահ զորամիավորումների «Անքակտելի եղբայրություն» համատեղ զորավարժությունները։