Ուշադրություն. Այսօրվանից կգործեն վճարովի ավտոկայանատեղիները

Վճարովի ավտոկայանատեղիների մասին որոշումը վարորդների շրջանում բավական մեծ աղմուկ էր բարձրացրել:

Ըստ նշված որոշման՝ մայրաքաղաքում կարմիր գծանշաններով վճարովի ավտոկայանատեղիները պետք է գործեին օգոստոսի 1-ից: Սակայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիս և օգոստոս ամիսները ամառային հանգստի ակտիվ շրջան է, և ըստ էության, հազարավոր երևանցիներ այս ընթացքում բացակայում են մայրաքաղաքից, քաղաքապետի առաջարկությամբ որոշվել է ավտոկայանատեղի տուրք չվճարած անձանց նկատմամբ վարչական տույժերի կիրառումը հետաձգել մինչև ս/թ. սեպտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով վարորդներին այդ ընթացքում վճարել տեղական տուրքը:

Միաժամանակ որոշվել էր  նշված ժամանակահատվածում շարունակել ակտիվ և բազմակողմ իրազեկումը, որպեսզի տուրք վճարողները լիովին տեղեկացված լինեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին, ինչպես նաև վճարումների մեխանիզմներին:

Իրավաբան.net-ը իր ընթերցողներին ևս մեկ անգամ հիշեցնում է Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղների տուրքի վճարման և դրանց նկատմամբ հսկողության իրականացման ձևերը:

Եվ այսպես.

Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղի տուրք վճարողները վճարումը կատարելու են անկանխիկ ձևով Երևանի քաղաքապետարանի հաշվեհամարին` հետևյալ եղանակներով.

1. SMS վճարմամբ
1045 համարին / 100 դրամ 1 ժամի համար
5045 համարին / 500 դրամ 1 օրվա համար

2. բանկային և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով (Telcell, MegaPay, IDRAM, Mobidram)

3. էլեկտրոնային եղանակով (ArCA, Virtual ArCA, MasterCard, IDRAM)
Բանկային կամ վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով փոխանցումը կատարվում է 900015211593 հաշվեհամարին, նպատակ դաշտում նշելով տրանսպորտային միջոցի պետհամարանիշը` լատինատառ, առանց միջակայքի:

Այն դեպքում երբ տուրքի վճարումը կատարվում է SMS հաղոդագրության միջոցով, տրանսպորտային միջոցի պետհամարանիշը լրացվում է SMS հաղորդագրության դաշտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել