Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1651-ի, ավելի քան 11000-ը վիրավորվել են։ Այս մասին տեղական հեռուստատեսության եթերում հայտարարել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Կոջան, փոխանցում է ТАСС-ը։
«Քահրամանմարաշի երկրաշարժի հետևանքով այս պահին զոհվել է 1651 մարդ, վիրավորվել՝ 11119 հազարը, ավերվել է 3471 շինություն»,- ասել է նա։
Ավելի վաղ հանրապետության փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտնել էր 1541 զոհի և 9733 վիրավորի մասին։ Նրա խոսքով՝ փլուզվել է 3471 շենք։
Ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում համազգային սուգ է հայտարարել։ Այն կտևի մինչև փետրվարի 12-ը։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ավելի ուշ Թուրքիայում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Հարևան Սիրիայում զոհվել է ավելի քան 460 մարդ։