Ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում համազգային սուգ է հայտարարել, հայտնում է Anadolu-ն։
Նշվում է, որ այն կտևի մինչև փետրվարի 12-ը։
Այս պահի դրությամբ Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1651-ի, վիրավորվել՝ 11119-ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգն է: Ինչպես նշում են թուրք սեյսմոլոգները, այս երկրաշարժը կարող է դառնալ վերջին ժամանակներում ամենաավերիչներից մեկը տարածաշրջանում։
Ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով: