Միխեիլ Սաակաշվիլին ազատ չի արձակվի․ դատարանը մերժել է միջնորդությունը

Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական պատճառներով կալանքից ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։

Որոշումը կայացրել է դատավոր Գիորգի Արևաձեն։

Փաստաբանները պատիժը հետաձգելու կամ ազատելու միջնորդություն էին ներկայացրել։

Փաստաբանի խոսքով՝ Սաակաշվիլիի ազատ արձակման գործը երկու-երեք օրից կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերին Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվեց իր երկիր անօրինական վերադառնալուց հետո, այնուհտև՝ կալանավորվեց։ Ժեստ, որը նա բացատրեց երկրում իր հայրենակիցների կողքին կռվելու պատրաստակամությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել