ՆԱՏՕ-ի ուղիղ ներգրավվածությունը ուկրաինական հակամարտությանը մեծանում է․ ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ն ամբողջությամբ ներգրավված է Ռուսաստանի հետ առճակատման մեջ, և այդ ներգրավվածությունը վերընթաց զարգանում է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիները պետք է իմանան՝ նրանց դաշինքն ամբողջությամբ ներքաշվել է մեր երկրի հետ առճակատման մեջ, և այդ ներգրավվածությունը վերընթաց տեմպով աճում է»,- ասել է Զախարովան՝ անհամաձայնություն հայտնելով Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլետենբերգի հայտարարություններին։

Նշենք, որ Գերմանիայի ԱԳ նախարարը հունվարի 24-ին ԵԽԽՎ նիստի ժամանակ հայտարարել էր, որ Եվրոպայի երկրները «պատերազմ են մղում Ռուսաստանի դեմ», նա արևմտյան երկրներին կոչ էր արել շարունակել աջակցել Ուկրաինային։ Աննալենա Բերբոքը միևնույն ժամանակ ընդգծել էր, որ Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը չի նշանակում, որ Գերմանիան հակամարտության կողմ է դառնում։ Ավելի վաղ էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էր հայտարարել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի հանդիսանում և չի պատրաստվում դառնալ հակամարտության կողմ։

Մոսկվայից ի պատասխան հնչել էին հայտարարություններ, որ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը Ռուսաստանում համարում են այդ երկրների և դաշինքի ուղիղ ներգրավվածություն՝ հակամարտությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել