Թուրքիան դադարեցնում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները

Անկարան այս պահին իմաստ չի տեսնում Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ ՆԱՏՕ մտնելու հարցով հանդիպումների մեջ։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է բանակցությունների դադարեցման մասին, հայտնում է Reuters-ը։

Նախարարը նաև հավելել է, որ Անկարան չի ստացել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումները բաժանելու պաշտոնական առաջարկ՝ Հելսինկին դաշինքի մեջ մտնելու գործընթացն արագացնելու համար, որի հետ բանակցությունների ընթացքում Թուրքիան տարաձայնություններ չի ունեցել։

Ավելի վաղ թուրքական Vatan (հայրենիք-խմբ․) կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջակը հայտարարել էր, որ Թուրքիան, իբր, կարող է վեց ամսից դուրս գալ ՆԱՏՕ-ից՝ Անկարայի դեմ սադրիչ գործողությունների պատճառով։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հերքել է տեղեկությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել