Նվազագույն աշխատավարձը 2014 թվականին կկազմի 50000 դրամ. 75000 դրամի առաջարկը մերժվել է

Հայաստանում նվազագույն աշխատավարձը 2014 թվականին կկազմի 50000 դրամ, 2015 թվականին` 55000 դրամ և 2016 թվականին` 62500 դրամ: Այս մասին այսօր Կառավարության նիսիտ ժամանակ հայտարարել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կառավարությունը մերժել է Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Ստեփան Մարգարյանի և Վահե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապտության օրենքի նախագիծը: Նրանք առաջարկում էին նվազագույն ամսական աշխատավարձը 2014 թվականի հունվարի 1-ից դարձնել 75000 դրամ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել