Նվազագույն ամսական աշ­խա­տավարձն առաջարկվում է դարձնել 75000 դրամ. Կառավարությունը դեմ է արտահայտվել

Նվազագույն ամսական աշ­խա­տավարձը 2014 թվականի հունվարի 1-ից առաջարկվում է դարձնել 75000 դրամ: «Նվազագույն ամսական աշ­խա­տա­վարձի մա­­սին» Հայաս­տա­նի Հանրապետության օրենքում փոփոխություններ կա­տարելու մասին» Հա­­­­­յաստանի Հանրապե­տու­­թյան օրենքի նախագծի փոփոխությունը օրենս­դրա­­կան նախա­ձեռ­նու­թյան կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհ­րաբ­­յանը, Միքայել Մելքումյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը:

Կառավարությունն արդեն իր դիտողությունները հայտնել է՝ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունը համարելով անիրատեսական:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծրագրով նախատեսված ցուցանիշների համեմատ հանգեցնում է ՀՀ պետական բյուջեի ելքերի (ծախսերի) ավելացման մոտ 177.0 մլրդ դրամի չափով և մուտքերի (եկամուտների) ավելացման 50-51 մլրդ. դրամի չափով (որից շուրջ 43.0 մլրդ. դրամը պետա­­կան ծառայողների և Հայաստանի Հանրա­պե­տության պետական բյուջեից ֆինան­սա­­վոր­­­վող ծրագրերում ընդգրկված կազմա­կեր­պու­թյունների աշխատողների աշխա­տա­­­­վար­ձերի մասով, իսկ 7-8 մլրդ. դրամը մասնավոր հատվածում աշխատող վարձու աշխատողների աշխատավարձերի մասով): Միաժամանակ նշենք, որ վերոնշյալ գնահատականներում հաշվի չեն առնվել նվա­­զա­­գույն ամսա­­­կան աշխատավարձի բարձրացման հետևանքով հնարավոր տնտե­սա­կան աճի և գնաճի արդյունքում պետական բյուջե հավաքագրվող լրա­ցու­ցիչ հար­կա­յին եկա­մուտ­­­­ների ցուցանիշները»,- նշված է Կառավարության եզրակացությունում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել